Միջազգային կրթական ծրագրերը հանրակրթությունում
eTwinning Plus-ը եվրոպական հանրակթական ծրագիր է, որին մասնակցում ենք արդեն երկու տարի: Բոլոր մասնակից պետությունների նպատակն է բարելավել անգլերենի իմացությունը, ձեռք բերել նոր ընկերներ, ստանալ նոր գիտելիքներ տարբեր բնագավառներում:
«Different cities-one family»
The European Chain Reaction-2015 The European Chain Reaction-2015 (դոմինոյի սկզբունք), որը նպատակաուղղված էր բացահայտելու «փոքր Էյնշտեյններին»: Ի դեպ, նախագծին մասնակցելու հրավերը ստացել էինք eTwinning Plus ծրագրին ակտիվ մասնակցելու արդյունքում: Նախագիծը հինգ տարվա պատմություն ունի, և Հայաստանը առաջին անգամ էր մասնակցում դրան:
National Poetry Recitation Contest Ամերիկյան Peace Corps-ի կողմից կազմկաերպված National Poetry Recitation Contest (Ազգային պոեզիայի ասմունքի մրցույթ), որի Երևանյան փուլին մեր կրթահամալիրիցմասնակցեց 5 սովորող, որից երեքը զբաղեցրեցին առաջին տեղերը, իսկ մեկը՝ երկրորդ:
Իզմիրի Տիեզերագիտական Ճամբար Space Camp Turkey Իզմիրի Տիեզերագիտական Ճամբար
Միջազգային սեմինարներ, գիտաժողովներ, վարպետության դասեր Այս տարի կրթահամալիրի սովորողներն ու դասավանդողները մասնակցեցին օտար լեզվի մի շարք միջոցառումների: Դրանց թվում էին Լեզուների եվրոպական օրը մանկավարժական համալսարանում, IELTS միջազգային քննության թեմայով քննարկումները, Բրյուսովի անվան համալսարանում կայացած Ժամանակակից լեզուների Եվրոպական կենտրոնի կողմից անցկացվող եռօրյա սեմինարը և այլն: