Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

Երևանի 261 մագիստրանտների հետազոտություն,որպես պոտենցյալ ձեռնարկատերեր

Similar presentations


Presentation on theme: "Երևանի 261 մագիստրանտների հետազոտություն,որպես պոտենցյալ ձեռնարկատերեր"— Presentation transcript:

1 Երևանի 261 մագիստրանտների հետազոտություն,որպես պոտենցյալ ձեռնարկատերեր
ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՁԻՐՔԸ և ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ հոառանձնահատկությունները Թամարա Գագիկի Հովհաննիսյան ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետ,ասպիրանտ Երևանի 261 մագիստրանտների հետազոտություն,որպես պոտենցյալ ձեռնարկատերեր

2 Հետազոտության խնդիրը Արդյո՞ք կա կապ ձեռնարկատիրական ձիրքի և ինքնավստահության,ռիսկի նկատմամբ հակվածություն,անորոշության նկատմամբ տոլերանտության, նորարարության հակվածության,ձեռքբերումների նկատմամբ կարիքի և վերահսկողության լոկուսի միջև: Հնարավո՞ր է կառուցել մի մոդել,որը որոշակի հավանականությամբ կկանխատեսի թե արդյո՞ք անձը ունի ձեռնարկատիրական ձիրք, թե ոչ` եթե հայտնի են վերը նշված առանձնահատկություննների քանակական մեծությունները:

3 Հիփոթեզներ (1-3) Հ1-Ձեռնարկատիրական ձիրքով օժտված և ձեռնարկատիրական ձիրքով չօժտված մարդիկ ունեն ձեռքբերումների միևնույն կարիքը (need for need for achievement , мотив достижения ): Հ2-Ձեռնարկատիրական ձիրքով օժտված և ձեռնարկատիրական ձիրքով չօժտված մարդիկ ունեն վերահսկողության միևնույն լոկուսը (locus of control, локус контроля): Հ3-Ձեռնարկատիրական ձիրքով օժտված և ձեռնարկատիրական ձիրքով չօժտված մարդիկ ունեն ռիսկի միևնուն հակվածություն (risk-taking propensity, склонность к риску)

4 Հիփոթեզներ (4-6) Հ4.-Ձեռնարկատիրական ձիրք ունեցողները և ձեռնարկատիրական ձիրք չունեցողները ունեն անորոշության նկատմամբ միևնույն տոլերանտություն (tolerance of ambiguity, толерантность к неопределенности): Հ5.-Ձեռնարկատիրական ձիրք ունեցողները և ձեռնարկատիրական ձիրք չունեցողները ունեն միևնույն ինքնավստահությունը(self-confidence, самоуверенность): Հ6.-Ձեռնարկատիրական ձիրք ունեցողները և ձեռնարկատիրական ձիրք չունեցողները նորարարությունների նկատմամբ ունեն միևնույն հակումը (innovation propensity,):

5 Ձեռնարկա- տիրական ձիրք
Հ1 ձեռքբերումների կարիքը(ՁԿ) Հ2 վերահսկողության լոկուս (ՎԼ) Հ3 ռիսկի դիմելու հակվածություն (ՌՀ) Հ4 անորոշության նկատմամբ տոլերանտություն (ԱՆՏ) Հ5 ինքնավստահությունը(ԻՎ) Հ6 նորարարության հակվածություն (ՆՈ) Ձեռնարկա- տիրական ձիրք

6 ԲՈՒՀ- երը,որտեղ կատարվել են հետազոտությունները
ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ -83 մագիստրանտ (Ինովացիոն կառավարում,Գործարար կառավարում մասնագիտացումներ) Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարան -77 մագիստրանտ (Կառավարման ֆակուլտետ, Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ) ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն -41 մագիստրանտ (կառավարում,բիզնեսի կառավարում մասնագիտացումներ) Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարան -55 մագիստրանտ (Ագրոբիզնեսի և շուկայաբանության, Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում, Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում մասնագիտացումններ) Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան -11 մագիստրանտ(ԵԿՏԱ) (Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետ)

7 Օգտագործված մեթոդները
Discriptive statistics(frequencies,crosstabulation) Factor Analysis with principal axis factoring Պիրսոնի հայտանիշը (χ2) Mann-Whitney U Test Independent-samples Student's T-Test Pearson Correlation,Spearman Correlation Binary logistic regression Hosmer–Lemeshow test 

8 Ձեռնարկատիրական ձիրք ունեն չունեն
Պատասխանել են “այո” այն հարցին, թե արդյո՞ք մոտակա 3 տարում պատրաստվում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել Պատասխանել են “այո” այն հարցին,թե արդյո՞ք իրենց մեջ տեսնում են ձեռնարկատիրական ունակություններ Պատասխանել են “ոչ” կամ “չգիտեմ” այն հարցին, թե արդյո՞ք մոտակա 3 տարում պատրաստվում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել Պատասխանել են “ոչ” կամ “չգիտեմ” այն հարցին,թե արդյո՞ք իրենց մեջ տեսնում են ձեռնարկատիրական ունակություններ

9 Ձեր մեջ տեսնու՞մ են ձեռնարկատիրական ունակություններ
Արդյո՞ք նախատեսում եք նոր գործ ձեռնարկել մոտակա 3 տարում Այո ոչ չգիտեմ Ձեր մեջ տեսնու՞մ են ձեռնարկատիրական ունակություններ այո 124 23 64 211 3 9 15 12 13 10 35 ընդ 139 45 77 261 ձիրք ունի 124 47.5% ձիրք չունի 137 52.5% Ընդ. 261 100.0%

10 Այլ արտաքին գործոնների մեկնաբանում
Ձեռնարկատիրական ձիրքի առկայության և սեռի միջև հաստատվել է վիճակագրական փոխադարձ կապ 99.9% ճշտությամբ(p=0.000):Այսինքն ձիրք ունենալ կամ չունենալը խիստ կախված է սեռից: Ձեռնարկատիրական ձիրքի առկայության և ընտանիքում ձեռնարկատեր անդամի առկայության միջև 99% ճշտությամբ(p=0.008) նույնպես կա նշանակալի փոխադառձ կապ: Այս եկու խմբերը հոմոգեն են ըստ տարիքի,ամուսնական վիճակի,ընտանիքում ծնելիության հաջորդականության(p=0.134, p=0.493, p=0.361):Այսինք ձիրքը, ըստ այս փոփոխականների չի տարբերվում՝ 95% -ճշտությամբ:

11 Ընտանիքում ով է ձեռնարկատեր
Ձիրք ունի Ձիրք չունի Ընդհանուր Սեռ արական 69.1% 30.9% 100.0% իգական 39.9% 60.1% Տարիք Մինչև 20 42.9% 57.1% 21-25 47.0% 53.0% 26-30 71.4% 28.6% 30–ից բարձր 16.7% 83.3% Ամուսնական վիճ. անուսնացած 54.2% 45.8% չամուսնացած 46.8% 53.2% Որերորդ երեխան Առաջին 50.0% երկրորդ 48.9% 51.1% երրորդ 40.0% 60.0% չորրորդ .0% Ընտանիքում ով է ձեռնարկատեր չկա 40.7% 59.3% ես հայրս 58.0% 42.0% մայրս 66.7% 33.3% եղբայրս

12 Ընտանիքում ձեռնարկատեր
Այլ արտաքին գործոններ ჯ2-value Df p-value Սեռ 17.217 1 0.000 Տարիք 5.585 3 0.134 Ամուսնական վիճ. 0.470 0.493 Որերորդ երեխան 3.204 0.361 Ընտանիքում ձեռնարկատեր անդամ 13.912 4 0.008

13 Student's T-Test F Sig. t df Sig. (2-tailed) Հ 5 ինքնավստա-հություն
Levene's Test for Equality of Variances t-Test F Sig. t df Sig. (2-tailed) Հ 5 ինքնավստա-հություն 1.077 .300 3.250 259 .001 Հ1 ձեռքբերումների կարիք .841 .360 .833 .406

14 T-test-ի մեկնաբանում Ձեռքբերումների կարիքը այս երկու խմբերի ներկայացուցիչների մոտ միևնույնն է:Այսինքն նշանակալիության 0.01 մակարդակով ձեռնարկատիրական ձիրքի և այս հոգեբանական առանձնահատկության միջև կապ չկա(p=0.406,>0.01):Հետևաբար հիփոթեզ 1-ը (Ձեռնարկատիրական ձիրքով օժտված և ձեռնարկատիրական ձիրքով չօժտված մարդիկ ունեն ձեռքբերումների միևնույն կարիքը) հաստատվում է: Ինքնավստահություն և Ձեռնարկատիրական Ձիրքի միջև գոյություն ունի փոխադարձ կապ նշանակալիության մակարդակով(p=0.001): Ձիրք ունեցող անձանց և ձիրք չունեցող անձանց ինքնավստահության մակարդակները 99.9% ճշտությամբ տարբեր են: Հետևաբար հիփոթեզ 5-ը (Ձեռնարկատիրական ձիրք ունեցողները և ձեռնարկատիրական ձիրք չունեցողները ունեն ինքնավստահության միևնույն մակարդակը) հերքվում է:

15 Mann-Whitney U Test 7.151E3 6.899E3 6.346E3 6.079E3 1.660E4 1.635E4
Վերահսկողութ-յան լոկուս Ռիսկի դիմելու հակվածութ-յուն Անորոշութ-յան նկատմամբ տոլերան-տություն Նորարարութ-յան հակվածութ-յուն Mann-Whitney U 7.151E3 6.899E3 6.346E3 6.079E3 Wilcoxon W 1.660E4 1.635E4 1.580E4 1.553E4 Z -2.205 -2.619 -3.527 -3.965 Asymp. Sig. (2-tailed) .027 .009 .000 a. Grouping Variable: ZIRQ

16 Mann-Whitney U Test-ի մեկնաբանում
Ձեռնարկատիրական ձիրք ունեցող անձանց և ձեռնարկատիրական ձիրք չունեցող անձանց վերահսկողության լոկուսները 95% ճշտությամբ տարբեր են (p=0.027): Հետևաբար`հիփոթեզ 2-ը հերքվում է: Ձեռնարկատիրական ձիրքով օժտված և ձեռնարկատիրական ձիրքով չօժտված անձանց մոտ ռիսկի հակվածությունները տարբեր են 99% ճշտությամբ (p=0.009) : Հետևաբար հիփոթեզ 3-ը նույնպես հերքվում է: Ձեռնարկատիրական ձիրք ունեցող և ձեռնարկատիրական ձիրք չունեցող անձինք ունեն անորոշության նկատմամբ տոլերանտության տարբեր մակարդակներ 99.9% ճշտությամբ (p=0.000):Հետևաբար հիփոթեզ 4-ը հերքվում է: Ձեռնարկատիրական ձիրք ունեցող և ձեռնարկատիրական ձիրք չունեցող անձանց նորարարության նկատմամբ հակվածությանները 99.9% ճշտությամբ տարբեր են (p=0.000):Հետևաբար հիփոթեզ 6-ը հերքվում է:

17 Բինարային լոջիստիկ ռեգրեսիա
անկախ փոփոխականներ-հիփոթեզներում նշված առանձնահատկությունները կախյալ փոփոխական- ձեռնարկատիրական ձիրք b0 -հաստատուն b1,b2,b3 ,b4 ,b5 ,b6 -ռեգրեսիայի գործակիցներ Pհավ. =1/1+eՁՁ , ուր ՁՁ = b0+ b1*ՁԿ + b2*ՎԼ + b3 *ՌՀ + b4 *ԱՆՏ + +b5 *ԻՎ +b6 *ՆՈ

18 Մեր կառուցած մոդելը ադեկվատ է
Hosmer–Lemeshow test  Hosmer–Lemeshow test ჯ2-value Df p-value 3.728 8 0.881 p=0.881 0.881>0.05=> Մեր կառուցած մոդելը ադեկվատ է

19 Կառուցվել է մի մոդել,որը 66
Կառուցվել է մի մոդել,որը % հավանականությամբ կկանխատեսի թե արդյո՞ք անձը ունի ձեռնարկատիրական ձիրք, թե ոչ` եթե հայտնի են վերը նշված առանձնահատկություննների քանակական մեծությունները: Փաստացի Կանխատեսվող Ձեռ.ձիրք % չունի ունի 99 38 72.3 50 74 59.7 Ընդ. % 66.3

20 Հավասարման փոփոխականները
Ռեգ. գործակիցներ Ստ. սխալ Wald Df p-value Ինքնավստահություն 0.290 0.121 5.702 1 0.017 Անորոշ. նկտ. տոլերանտություն 0.280 5.353 0.021 Նորարար. հակվածություն 0.417 0.123 11.408 0.001 Ռիսկի հակվածություն 0.300 0.122 6.096 0.014 b0 -հաստատուն -3.328 0.605 30.264 0.000

21 Pհավ. =1/1+eՁՁ , ուր ՁՁ = *ՌՀ *ԱՆՏ *ԻՎ *ՆՈ Եթե Pհավ. >0.5 => կանխատեսվում է,որ մագիստրանտը ունի ձեռ. ձիրք Եթե Pհավ. <0.5 => կանխատեսվում է,որ մագիստրանտը չունի ձեռ. ձիրք

22 Ամփոփում Ձեռնարկատիրական ձիրքով օժտված մագիստրանտները ավելի շատ են հակված ռիսկային գործողությունների,անորոշության նկատմամբ ավելի տոլերանտ են,ավելի շատ են հակված նորարարությունների ու ավելի ինքնավստահ են: Ձեռնարկատիրական ձիրքով օժտված մագիստրանտները ունեն վերահսկողության ներքին լոկուս,չնայած, երբ բոլոր 6 առանձնահատկությունները դիտարկվում են ռեգրեսիայի մեջ միաժամանակ , այս հատկանիշը եկու խմբերի միջև նույնն է: Ձեռնարկատիրական ձիրքով օժտված մագիստրանտները ունեն ձեռքբերումների միևնույն կարիքը ինչ ձեռնարկատիրական ձիրքով չօժտված մագիստրանտները :

23 Առաջարկներ Քանի որ պարզ դարձավ որ ձեռնարկատիրական ձիրքի վրա նշանակալի ազդեցություն ունեն ռիսկի ու նորարարության նկատմամբ հակվածությունը,ինքնավստահությունը,անորոշության նկատմամբ տոլերանտությունը ,և քանի որ հոգեբանները պնդում են,որ այս առանձնահատկությունները կարելի է ձեռք բերել կյանքի ընթացքում , հետրևաբար ես առաջարկում եմ մշակել այնպիսի ծրագրեր,դասընթացներ, թրեյնինգներ և դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում,որպեսզի խթանվի ձեռնարկատիրական ձիրքն ու ունակությունները: Հաշվի առնելով այն փաստը ,որ բազմաթիվ ուսանողներ ԲՈՒՀ-եր ավարտելուց հետո ընտրում են սխալ կարիերայի ուղի ,առաջարկում եմ իմ մշակած հարցաթերթիկը օգտագործել որպես մի փոքր ուղեցույց կարիերայի հետագա ճանապարհին :

24 Շնորհակալություն ուշադրության համար


Download ppt "Երևանի 261 մագիստրանտների հետազոտություն,որպես պոտենցյալ ձեռնարկատերեր"

Similar presentations


Ads by Google