Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

Հակամարտությունների կարգավորում

Similar presentations


Presentation on theme: "Հակամարտությունների կարգավորում"— Presentation transcript:

1 Հակամարտությունների կարգավորում
«Նվազ կարծրատիպեր, առավել վստահություն խաղաղ լուծումների համար» ծրագիր Ծրագիրն իրականացնում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Բրիտանական դեսպանատան օժանդակությամբ: 1 Մշակեց Արթուր Պապյանը Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ

2 Ի՞նչ է հակամարտությունը
Մարդկանց միջեւ ուղղակի ընդդիմությունը, բախումը կամ անհամաձայնությունը կոչվում է հակամարտություն Դուք հակամարտությունների հետ կարող եք բախվել տանը, աշխատավայրում, փողոցում, որեւէ մրցույթի մասնակցելիս եւ իհարկե, Ղարաբաղի հակամարտության դեպքում՝ պետական մակարդակով։ Հակամարտությունը շատ բնական բան է` քանի դեռ գոնե 2 մարդ գոյություն ունի այս երկրի վրա, նրանց միջեւ ինչ-ինչ հարցերում հակամարտություններ կծագեն։

3 Ինչպիսի՞ն են լինում հակամարտությունները
Ոչ ֆորմալ հակամարտություն Անցյալի հանգամանքների բերումով ծագած եւ շարունակվող հակամարտություն Ինքնաբուխ հակամարտություն Ֆորմալ հակամարտություն Պատմական հակամարտություններ Բռնություններով ուղեկցվող հակամարտություն, բախում Սառեցված հակամարտություն

4 Հակամարտության խաղաղ կարգավորում
Առավել ընդունված մոդելն այն է, երբ իշխանություն եւ հարգանք վայելող անձը, պետության ներկայացուցիչը, պարզապես ասում է, թե ով ինչ պետք է անի։ Այժմ, ազատական (լիբերալ) ժողովրդավարության տարածման հետ, մարդիկ, ժողովուրդները, գերադասում են հնարավորություն ունենալ իրենց կարծիքն արտահայտել եւ որոշիչ դեր ստանձնել իրենց հակամարտությունների լուծման գործում։ Այս փոփոխութունները բերում են մի իրադրության, երբ հակամարտության լուծման գործում վճռորոշ դեր է խաղում հակամարտության մեջ ներքաշված կողմերի հաղորդակցման կարողությունը։

5 Հաղորդակցվելու կարեւորությունը
Հակամարտությանը պետք է մոտենալ համագործակցելով միջնորդների, գործընկերների հետ։ Հակամարտության բազմաթիվ կողմերի առկայության պարագայում առավելություն է ստանում այն կողմը, որն ավելի արդյունավետ է հաղորդակցվում միջնորդների, գործընկերների եւ հակամարտ կողմի հետ։ Ցանկացած հակամարտության դեպքում ամենակարեւորը բոլոր կողմերին լսել կարչողանալն ու խնդրի էությունը հասկանալն է։ Արդյունավետ եւ պարզ հաղորդակցությունը կարող է տեղի ունենալ միայն «սառը գլուխների» եւ առողջ դատողության դեպքում։

6 Հակամարտության կարգավորում
Նախնական բանակցություններ - pre-talks Բանակցային գործընթաց – talks, shuttle diplomacy, track-one, track-two Համաձայնություն - agreement Իրագործում - implementation

7 Քաղաքական մտահոգություններ եւ
Հակամարտ կողմեր Դաշնակիցներ եւ աջակիցներ Միջազգային ուժեր, տարածաշրջանային ուժեր Քաղաքական մտահոգություններ եւ ուշադրություն

8 Հակամարտության կարգավորում
Հրադադարի համաձայնագիր – cessation of hostilities agreement Անցումային համաձայնագիր - transitional (instrumental) agreement Համակողմանի համաձայնագիր - comprehensive agreement

9 Հակամարտության լուծման հիմնական բաղադրիչները
Լսելու եւ հասկանալու կարողություն Ճկունություն, որը զուգակցվում է հաստատակամության հետ Փոխվելու պատրաստակամություն

10 Ոչ ֆորմալ հակամարտություն. լիցքաթափեք իրավիճակը
Ոչ ֆորմալ հակամարտություն. լիցքաթափեք իրավիճակը Օգտագործեք կարճ, էմոցիաներից զուրկ եւ տրամաբանական բացատրություն «Ես լսում եմ ձեզ, ես հասկանում եմ ձեզ, ես ձեր ասածը հաշվի կառնեմ» «Ես հասկանում եմ ձեր տեսակետը, բայց իմը տարբերվում է» Շատ զգուշությամբ օգտագործեք հումորը, եւ միայն երբ դրա ճիշտ ժամանակը կլինի, այլապես այն կարող է սրել իրավիճակը։ Ամենակարեւորը` մտածեք երրորդ կողմի, կողքից լսողների մասին, նրանք կարող են վճռորոշ դեր խաղալ։

11 Ֆորմալ հակամարտություն (1)
Ժամանակ շահեք կրքերը հանդարտեցնելու եւ իրավիճակը լիցքաթափելու համար։ Դիմեք գործընկերների եւ միջնորդների օգնությանը, փորձեք հասկանալ նրանց մղումները (մոտիվացիան), լսեք նրանց եւ, եթե հարկ է` ճշգրտումներ մտցրեք ձեր դիրքորոշումների մեջ։ Ձեր գործընկերներին, դաշնակիցներին եւ միջնորդներին օգնեք «դրական» ազդակներ եւ տեղեկատվություն հղելով: Փորձեք հասնել նրան, որ ձեր գործընկերները եւ միջնորդները հասնեն ձեր դիրքորոշմանը եւ հենց իրենք բարձրաձայնեն ձեր դիրքորոշումը։

12 Ֆորմալ հակամարտություն (2)
Լիցքաթափեք իրավիճակը, մի չարաշահեք ժամանակավոր խաղաղությունը։ Ինքներդ ձեզ համար ձեւակերպեք ձեր հարմարավետության` «կոմֆորտի» շրջանակը։ Միջնորդներին թույլ մի տվեք ձեզ հունից հանել, նրանց մի թույլ տվեք ձեր հարմարավետության «կոմֆորտի» շրջանակ ներխուժել։ Երբեք հավասարակշռությունը մի կորցրեք. սա աններելի սխալ է։

13 Ֆորմալ հակամարտություն (3)
Միշտ ցուցաբերեք ձեր ֆիզիկական, մարտական պատրաստվածությունը, ցույց տվեք, հասկացրեք եւ զգալ տվեք, որ դուք «քնած չեք»: Ընդունեք ինքնավստահ դիրքորոշում, սակայն ոչ անհանդուրժող: Ավելի շատ լսեք, քան հակաճառեք: Արագ, կարճ եւ կոնկրետ բացատրություններ տվեք, ձեւակերպեք, ձեր դիրքորոշումը ու շարժվեք առաջ:

14 Ֆորմալ հակամարտություն (4)
Եթե հակամարտությունը շարունակվում է` հնչեցրեք վերջին զգուշացումը՝ «դեղին քարտ» ցույց տվեք, հստակորեն շարադրեք թե ի՞նչ քայլով կիրագործեք ձեր սպառնալիքը։ Սպառնալիքը ձեւակերպելիս, այդուհանդերձ, մտածեք բանակցություններին վերադառնալու համար կամուրջներ թողնելու մասին։ Եթե հակամարտությունը շարունակվում է, հստակորեն իրագործեք հնչեցրած սպառնալիքը։ Սպառնալիքի իրագործման պայմաններում դիմեք միջնորդների եւ գործընկերների օգնությանը՝ բանակցությունների որոշ մակարդակ պահպանելու եւ վերադառնալու համար։

15 Միջնորդների սխալները Եթե պատահականորեն կամ դիտավորյալսխալվում են միջնորդները, անհապաղ ճշգրտեք նրանց դիրքորոշումները: Հակամարտ կողմին, նրա գործընկերներին բացատրեք սխալի էությունը եւ վերադարձեք բանակցություններին ձեր ճշգրտված ուղեգծով:

16 Մտապահենք. (1) Պահպանեք հավասարակշռությունը:
Հստակորեն սահմանեք ձեր դիրքորոշումը եւ պահանջները: Կարողացեք լսել, ճկունություն ցուցաբերեք եւ պատրաստ եղեք ընդունել ձեր սխալները եւ փոխվել: Օգտագործեք պարզ, հասկանալի եւ էմոցիաներից զուրկ հաղորդակցություն, որպեսզի արդյունավետ կերպով տեղ հասցնեք ձեր փաստարկները:

17 Մտապահենք. (2) Լսեք բարձրացված անհանգստությունները եւ գնահատեք, արդյո՞ք դրանցի բխում է, որ դուք պետք է փոփոխեք ձեր դիրքորոշումները: Հնարավորին չափ ձեր օգտին օգտագործեք ձեր գործընկերներին եւ միջնորդներին: Եթե պետք է, պատժամիջոցներ սահմանեք եւ իրագործեք, սակայն մտածեք բանակցություններին վերադառնալու կամուրջներ թողնելու մասին։

18 Շնորհակալություն համբերության համար
Արթուր Պապյան. Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ 18


Download ppt "Հակամարտությունների կարգավորում"

Similar presentations


Ads by Google