Download presentation
Presentation is loading. Please wait.
Published bySuranga Ahuja Modified over 6 years ago
1
Շարժական գույքի հետ կապված ապահովված գործարքների ռեժիմը Իրավական ներկայացում ________________
Ջեյմի Բոուման Երևան, Հայաստան 2013թ. նոյեմբեր
2
Բարեփոխումների ակնարկ
Նպատակ՝ Խթանել շարժական գույքի, ներառյալ սարքավորումների, գույքի, դեբիտորական պարտքերի, ընտանի անասունների և այլ շարժական գույքի օգտագործումը որպես վարկերի և փոխառությունների գրավ: Ինչու՞ Բարձրացնել վարկերի հասանելիությունը և մատչելիությունը մեծացնելով վարկատուների «վստահությունը», որ վարկերը ժամանակին և ամբողջությամբ կվճարվեն: Ավելի շատ վարկեր = ավելի մեծ գործարար ակտիվություն = ավելի շատ աշխատատեղեր Փաստ՝ Ժամանակակից ռեժիմի բացակայության պայմաններում ֆինանսական հաստատությունները նվազ հակվածություն ունեն ընդունել շարժական գույքը որպես գրավ: Ինչպե՞ս Իրավական փոփոխություններ, որոնք ներառում են լավագույն միջազգային փորձը, էլեկտրոնային ռեգիստրի ստեղծումը և ուսուցումը:
3
Բարեփոխումների հետ կապված ջանքերի կարգավիճակը
Դոնորների գնահատում՝ Համաշխարհային Բանկը, ՎԶԵԲ և այլ դոնորները գնահատել են առկա իրավական և ինստիտուցիոնալ շրջանակները, որոնց միջոցով կառավարվում են ապահովված գործարքները Հայաստանում և առաջարկել են բարեփոխումներ:. Կառավարության աջակցությունը՝ 2013թ. մարտին Հայաստանի կառավարությունը վերահաստատել է իր աջակցությունը բարեփոխումներին, ընդունելով «Հայաստանում գործարար միջավայրի բարելավման մասին» թիվ 240-Ա Որոշումը, որը սահմանում է ապահովված գործարքները որպես առաջնահերթություն: Համաշխարհային Բանկի առաքելություն՝ 2013թ. սեպտեմբեր՝ տեխնիկական օժանդակության առաքելություն, որը ներառել է հանդիպումներ կառավարության պաշտոնյաների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ Հայաստանում ապահովված գործարքների ձևերի վերաբերյալ: Մանրամասն վերլուծության և հաշվետվությունների պատրաստում՝ փորձագետները պատրաստել են առկա իրավական և ինստիտուցիոնալ շրջանակների մանրամասն վերլուծական գնահատական և նախնական հաշվետվությունները, որտեղ ներկայացվել են նրանց կողմից ստացված տվյալները և եզրակացությունները՝ կառավարությանը ներկայացնելու համար: Հավելյալ առաքելություն 2013թ. Նոյեմբերի ին՝ Համաշխարհային Բանկը հովանավորել է առաքելությունը, որպեսզի պատրաստվի օրենքի նախագիծը և ավարտվի ռեգիստրի նավագծումը:
4
Առաքելության եզրակացությունների ամփոփում՝ իրավական
Իրավական և ինստիտուցիոնալ շրջանակները հատվածավորված են, անավարտ և անարադյունավետ Ռեժիմի սահմանափակ շրջանակը ներառում է որոշակի ակտիվներ, պարտքի տեսակներ և անվտանգության շահ Արժեթղթերի գործիքի ստեղծման բարդ, ձևականություններով ծանրաբեռնված գործընթաց Առաջնահերթությունների սահմանափակ և ոչ հստակ դրույթներ անվտանգության շահի «հրապարակայնության» վատ համակարգ Իրականացման գործընթացը ժամանակատար է և թանկ
5
Առաքելության եզրակացությունների ամփոփում՝ ռեգիստր
Ռեգիստրը կենտրոնացված չէ՝ գործում են ինը տարբեր ռեգիստրեր Ռեգիստրերի մեծ մասը էլեկտրոնային չէ Գործիքը պետք է գրանցվի ամբողջությամբ, բոլոր օժանդակ փաստաթղթերով՝ ավելորդ ծախս և գույքի մասին տեղեկությունների բացում Ընդհանուր առմամբ, ռեգիստրերը հասանելի չեն հանրությանը՝ որպես այդպիսին դրանք պիտանելի չեն վարկատուների համար Որոշ դեպքերում գրանցողը պետք է քննի և դատողություններ կատարի բովանդակության մասին
6
Բարեփոխումների առաջարկվող մոտեցում
Ընդունել իրավական շրջանակ, որը՝ - պատշաճ կերպ կկառավարի շարժական գրավի պգտագործումը - կծածկի շարժական գույքի բոլոր տեսակները, պարտավորությունները և շահերը - կհաստատի պահանջների առաջնահերթության հստակ և հակիրճ կանոններ և կատարելագործման միջոցներ - պայմաններ կստեղծի իրականացման արդյունավետ մեխանիզմների համար Ստեղծել գրավի արդյունավետ ռեգիստր, որը կլինի ճշգրիտ, թափանցիկ և ծախսերի տեսակետից արդյունավետ: Շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացում օրենքի և ռեգիստրի օգտագործման համար
7
Իրավական առաջնորդություն՝ լավագույն միջանզգային փորձ*
Ժամանակակից իրավական շրջանակը պետք է հասցեագրի՝ Նոր սահմանումները և հայեցակարգերը Անվտանգության շահի ստեղծումը Առաջնահերթությունների սխեման և պայմանները Շահերի հրապարակայնությունը Կիրառումը Պարտատուների իրավունքները Ապահովված գործարքների մասինՎԶԵԲ մոդելային օրենք, Ապահովված գործարքների ՄԱԿ ՄԱՕՀ ուղեցույց, Դեբիտորական պարտքերի վերագրման մասին ՄԱԿ կոնվենցիա, Շարժական սարքավորումների վերաբերյալ միջագային շահերի մասին Քեյփթաունի կոնվենցիա, Ապահովված գործարքների համակարգեր և գրավի ռեգիստրեր (2010թ. հունվար)
8
1. Առանցքային սահմանումներ և գաղափարներ
Ապահովված գործարքների ժամանակակից ռեժիմները հիմնված են նոր սահմանումների և գաղափարների վրա: Առանցքային սահմանումները ներառում են՝ «Անվտանգության շահը» և հավելյալ շահերը ներառված են ապահովված գործարքների ռեժիմում «Գրավ» և «Շարժական գույք» Առանցքային գաղափարները ներառում են՝ «Առաջնահերթությունը» «Հրապարակայնությունը» և «Կատարալագործումը» Հաջորդ սլայդերն անդրադառնում են այս թերմիններին ավելի մանրամասնորեն:
9
«Անվտանգության շահ» ընդդեմ «Երաշխավորության»
Լավագույն միջազգային փորձ՝ օրենքը պետք է ընդարձակորեն սահմանի ռեժիմի կողմից ծածկվող թույլատրելի անվտանգության շահի, գրավի և պարտավորությունների շրջանակը: «Անվտանգության շահը» (այլ տարբերակներ՝ «Արգելք» կամ «վճար») գույքի իրավունք է, որն ապահովում է պարտավորությունը: Առկա Քաղաքացիական օրենսդրությունը «արգելքը» սահմանում է նաև որպես գույքի իրավունք... որն ապահովում է դրամական կամ այլ պարտավորության կատարումը»՝ հստակ չէ, արդյոք արգելք թերմինը բավական լայն է բոլոր շահերը ծածկելու համար: Եթե բավարար լայն չէ, ապա ապահովված գործարքների ռեժիմից դուրս են մնում կարևոր շահեր, ինչը դարձնում է ռեժիմը նվազ օգտակար
10
«Անվտանգության շահ» (շարունակություն)
«Անվտանգության շահը» ներդնում է «ընդհանուր» գույքի իրավունքի գաղափարը, որն ապահովում է պարտավորությունը: Թերմինը՝ Եզրափակում է ապահովության բոլոր ավանդական ձևերը շարժական գույքում Բավական լայն է, որպեսզի ներառի սեփականության իրավունքի պահպանումով Վաճառքը, սարքավորման վաճառքը սեփականության վերադարձման իրավունքով, ֆինանսական լիզինգը և այլ շահերը Վերացնում է տարբերությունները անվտանգության շահի տարբեր տեսակների միջև
11
«Անվտանգության շահ» (շարունակություն)
Որպես կանոն ժամանակակից օրենքներն ունեն բաժին, որը վերահաստատում է թերմինի լայն շրջանակը և օրենքի ծածկույթը՝ «Անվտանգության շահը ներառում է, բայց չի սահմանափակվում, իրավական շահերի հետևյալ տեսակները՝ (ա) շարժական գույքի արգելանքը, (բ) վաճառողի կողմից սեփականության իրավունքի պահպանումով շարժական գույքի վաճառքի դեպքում վաճառողի իրավունքը՝ մինչև գնորդի կողմից ամբողջական վճարումը, (գ) սարքավորումներ վաճառողի իրավունքը վերադարձնել վաճառված շարժական գույքը, եթե գնորդը չի կարողանում ժամանակին վճարում կատարել, և (դ) շարժական գույքի հետ կապված ցանկացած այլ իրավական շահ, որն ի հայտ է եկել ի օգուտ վարկատուի՝ պարտատուի պարտավորության կատարման ապահովման մասով:
12
«Այլ շահեր» Ի լրումն անվտանգության շահերի, ժամանակակից ապահովված գործարքների ռեժիմները որպես կանոն ներառում են այլ իրավունքներ զուտ հրապարակայնության և օրենքի տեսակետից առաջնահերթության սահմանման նպատակներով: Այլ շահերի ներառումը պաշտպանում է վարկատուներին պարտատուների անհայտ պարտքերից և այլ պարտավորություններից: Մեծացնում է թափանցիկությունը և վստահությունը վարկավորման գործընթացի նկատմամբ և թվանում է վարկավորումը
13
«Այլ շահեր» (շարունակություն)
Ժամանակակից օրենքները որպես կանոն ունեն բաժին, որը ներկայացնում է «այլ շահերի» սահմանումը՝ «Միայն հրապարակայնությանը և առաջնահերթության սահմանմանը վերաբերվող այս Օրենքի դրույթը պետք է նաև կիրառվի կողմերի հետևյալ իրավունքների նկատմամբ՝ որոշակի շարժական գույքի դեպքում՝ (ա) գնորդի իրավունքները դեբիտորական պարտքերի նկատմամբ, (բ) լիզինգով հանձնողի կամ մեկ տարի և ավելին ժամկետով կամ ֆինանսական լիզինգի տակ գտնվող շարժական գույքի իրավունքը, (գ) ապրանքների ուղարկողի իրավունքը ստացողի նկատմամբ, որը զբաղվում է ուղարկումներով վաճառքով, և (դ) անշարժ գույքի հետ կապված պարտատիրոջ իրավունքը, ներառյալ, բայց չսահմանափակվելով, հարկային պարտքը:»
14
«Շարժական գույք» և «Գրավ»
«Շարժական գույք» թերմինը լայն իմաստով սահմանվում է որպես «որևէ բնույթի շարժական իրեր, որևէ բնույթի ոչ նյութական արժեքներ և պարագաներ:» «Գրավ» թերմինը սահմանվում է որպեսզի ներառի «ներկա և ապագա» ակտիվները: Միասին այս սահմանումները բավական լայն են, որպեսզի ծածկեն՝ Սարքավորումները Գույքը և հումքը Դրամաշրջանառությունը (դեբիտորական պարտքեր և ապահովված վաճառքի պայմանագրեր) Ոչ նյութական արժեքներ և փաստաթղթեր Բերք՝ աճող, աճեցման ենթակա և հավաքված Ընտանի կենդանիներ՝ ներառյալ ձագերը և պրոդուկտները Պարագաներ՝ անշարժ գույքի հետ կապված շարժական ապրանքներ Սպառողական ապրանքներ Կանխիկ և դեպոզիտային հաշիվներ Մթերման ենթակա հանքային նյութեր և փայտանյութ
15
«Գրավ»՝ բացառություններ
Որոշ իրավական համակարգեր որոշում են բացառել գրավի որոշ տեսակներ ապահովված գործարքների ռեժիմից հաշվի առնելով այն փաստը, որ ակտիվներն արդեն իսկ ենթակա են համապարփակ ռեժիմի ազդեցության: Բացառված ակտիվները ներառում են՝ Արժեթղթերը Մեքենաները Այս ակտիվները կառավարող արկա անվտանգության շահի ռեժիմը պետք է համապատասխանի նոր համակարգի հրապարակայնության ստանդարտին
16
2. Ստեղծման (և գրանցման) պարզություն
Ժամանակակից լավագույն փորձն է անվանգության շահի ստեղծման պարզեցումը և ուղղորդումը, առանց համաձայնագրի կողմերի համար անիմաստ խոչընդոտների ստեղծման: Նվազագույն վճարներ կիրառման խթանման համար Լավագույն միջազգային փորձ «Ստեղծում»՝ անվտանգության շահի ստեղծման համար պահանջվում է միայն պարտատուի կողմից ստորագրված գրավոր համաձայնագիր, որը սահմանում է անվտանգության շահը և գրավը: Չեն պահանջվում հատուկ թերմիններ, ձևաչափեր կամ նոտարական հաստատում՝ նման ձևականությունները գործընթացում ավելացնում են ավելորդ ժամանակ և ծախսեր: Առանց այլ փաստաթղթերի՝ երբ շահերը գրանցված են, այլ փաստաթղթեր չեն պահանջվում: Գրանցում՝ երրորդ կողմերի նկատմամբ պահանջների նկատմամբ անվտանգության շահի «հանրայնացման» ձևերից մեկը: Չի պահանջվում անվտանգության շահի ստեղծման համար: Վարում/վերահսկում՝ անվտանգության շահերի ստեղծման այլ ուղիներ: Պահանջում է ակտիվների կարգավիճակի պարզում վարկատուների կողմից: Գործող օրենք Ստեղծման խնդիրներ՝ Որոշ շահեր պահանջում են նոտարական հաստատում Որոշ շահեր ուժի մեջ չեն քանի դեռ գրանցված չեն Շահերի գրանցում՝ Պահանջվում է բազմաթիվ անիմաստ փաստաթղթերի լրացում Բազմաթիվ ռեգիստրեր՝ մասնատում Վճարումների կատարման բարդ գործընթաց
17
3(ա) «Առաջնահերթություն»
«Առաջնահերթությունը» որոշում է, թե այլ հավասար պայմաններում որ պարտատուն ունի առաջնահերթ իրավունք գրավի նկատմամբ: Առաջնահերթության կանոնները պետք է լինեն պարզ և հստակ, որպեսզի վարկատուն կարողանա վստահության ավելի բարձր աստիճանով որոշել վարկի տրամադրման ռիսկը: Առաջնահերթությունները պետք է նաև արտացոլեն գործարար իրականությունը, որպեսզի խթանվի վարկավորումը: Հիմնական կանոն՝ գրանցված անվտանգության շահերը և պարտքերը 1) առաջնահերթություն ունեն չգրանցված շահերի նկատմամբ, և 2) առաջնահերթությունը որոշվում է համաձայն գրանցման ամսաթվի և ժամի: Այլ միջոցների առաջնահերթություն՝ լավագույն միջազգային փորձը ճանաչում է հանրայնության այլ միջոցների, ներառյալ տիրապետման և վերահսկման, միջոցով սահմանված առաջնահերթությունները:
18
3 (ա) «Առաջնահերթության» սահմանման ազդեցությունները
«Առաջնահերթության» սահմանման պահից պահանջը լինում է ավելի առաջնահերթ, քան Գնորդները և գրավի հետ կապված այլ գործարքների մեջ մտնողները Անվտանգություն չունեցող վարկատուները Անվտանգություն ունեցող այլ վարկատուները Սարքավորումներ լիզինգով հանձնողները Այլ շահերը (կառավարություն և պարտքեր և այլն) Սնանկացման լիկվիդատոր Առաջնահերթության ժամանակակից կանոնները նշանակալի «հստակություն» են ավելացնում վարկավորման գործընթացում և խթանում են վարկավորումը
19
3(գ) «Գերակա» առաջնահերթություններ»
«Գերակա առաջնահերությունները» առաջնահերթության հատուկ կանոններ են, որոնք մշակված են վարկավորման խթանման համար՝ առաջնահերթություն տալով որոշ վարկատուների անվտանգության գործիքներ կիրառած այլ վարկատուների նկատմամբ Միջազգային լավագույն փորձի կողմից ճանաչված գերակա առաջնահերթություններ «Գնման գումարի անվտանգության շահ»՝ առաջնահերթություն է ունենոմ նախօրոք գրանցված շահերի նկատմամբ, որոնք կիրառելի են միևնույն գույքի նկատմամբ՝ կիրառվում են հանրայնության հատուկ կանոններ: «Բույսեր»՝ բույսրի աճեցման հետ կապված գործարքներն, ինչպիսիք են սերմերի տրամադրումը և գյուղատնտեսական ծառայությունները, ունեն «գերակա առաջնահերթություն» այլ շահերի նկատմամբ, անգամ եթե նման այլ շահերը գերազանց են: «Պահպանման իրավունք»՝ գույքին արժեք ավելացնող անձի իրավունքը պահպանել գույքը մինչև տրամադրված արժեքի համար վճարման ստացումը: Ծառայությունը/արժեքը դիտարկվում է որպես անվտանգության գործընթաց անցած կողմի օգուտ: (օրինակ՝ մեքենաների և սարքավորումների վերանորոգումներ) «Փոխկապակցված ապրանքներ»՝ օրենքի նախագիծը անվտանգության շահ է նախատեսում այն ապրանքների համար, որոնք դարձել են փոխկապակցված, ինչպես գյուղատնտեսական ապրանքները, որոնք տեղադրվել են մեկ պահեստում:
20
4. Հանրայնություն (գրանցում, տիրապետում և վերահսկում)
Երրորդ կողմերի նկատմամբ ուժ ունեցող անվտանգության շահի կամ այլ շահի համար (առաջնահերթություն), այն պետք է «հանրայնացվի» այնպես, որպեսզի երրորդ կողմերն իմանան կամ հնարավորություն ունենան բացահայտել դրա առկայությունը: «Հանրայնացման» միջոցները կախված են ակտիվի տեսակից: Լավագույն միջազգային փորձ «Հանրայնության» և «կատարելագործման» հստակ միջոցներ՝ լավագույն փորձը ճանաչում է շահի «հանրայնացման» տարբեր ուղիներ կախված ակտիվի տեսակից՝ ծանուցման գրանցում (չտիրապետվող շահեր), տիրապետում (կանխիկ և այլ ակտիվներ) և վերահսկում (բանկային հաշիվներ): Առ ցանց «ծանուցումների» ռեգիստրի ստեղծում՝ առ ցանց ռեգիստրի ստեղծումը առանցքային է բարեփոխման համար: Օգնում է գրանցման դյուրինացմանը, միավորում է շահերը մեկ ռեգիստրում, անհապաղ հանրայնություն և սահմանում է առաջնահերթությունների որոշակի տեսակներ: Հասանելիություն հանրությանը՝ ռեգիստրը պետք է հասանելի լինի հանրությանը՝ լավագույն տարբերակում հասանելիությունը պետք է հնարավոր լինի ցանկացած վայրից բոլորի համար ցանկացած ժամանակ: Գործող օրենք Հանրայնացման կանոնները հստակ չեն՝ Կանոնները չեն նախատեսում արդյունավետ հանրայնացման մի շարք մեթոդներ Մասնատված ռեգիտրեր՝ 9 ռեգիստրեր Գրանցման և ուժի մեջ մտնելու տարբեր կանոններ Սահմանափակ թափանցիկություն
21
5. Կիրարկում Այլ հավասար պայմաններում գրավի նկատմամբ կիրարկումը վարկատուի համար պետք է լինի արագ և ծախսերի տեսակետից արդյոնավետ: Գրավի առգրավման և վաճառքի կանոնները պետք է պաշտպանեն ինչպես վարկատուին, այնպես և պարտատուին Կիրարկման սկզբունքներ Անվտանգությունը կիրառած վարկատուն ունի գրավի տիրապետման անմիջական իրավունք Ինքնուրույն կամ դատական գործողություն Անվտանգություն կիրառած վարկատուն կարող է իրացնի գրավը խելամիտ առևտրային եղանակով Եկամուտների բաշխում ըստ առաջնահերթության Անվտանգություն կիրառած վարկատուն կրում է ֆիդուցիար պարտավորություն վարկատուի և այլ հայցորդների նկատմամբ
22
6. Պարտատուի իրավունքները
Լավագույն միջազգայի փորձ՝ ոչ դատական կիրարկումը մշակվել է, որպեսզի վարկատուներին հնարավորություն տրվի արդյունավետորեն իրացնել իրենց իրավունքները՝ սակայն ժամանակակից փորձը թելադրում է, որ պարտատուները նույնպես պետք է պաշտպանված լինեն Հաշվապահություն՝ պարտատուն պետք է վարի պարտքի հաշվապահությունը: Վիճարկման սահմանափակ իրավունք՝ պարտատուն պետք է ունենա կիրարկման ընթացքի վիճարկման սահմանափակ իրավունք (տե՛ս քննարկումը «Կիրարկում» բաժնում) Ծանուցում՝ պարտատուն պետք է իրավունք ունենա ծանուցվել գույքի առաջարկվող իրացման վերաբերյալ՝ սակայն առանց ծանուցման առգրավումից առաջ: Վերահաստատում՝ պարտատուն իրավունք ունի վերահաստատել վարկը վճարելով «պահանջվող գումարները» և այլ ծախսերը: Ետգնում՝ պարտատուն կամ գրավի նկատմամբ շահ ունեցող այլոք կարող են «ետ գնել» վճարելով պարտքի ամբողջ գումարը:
23
Բարեփոխումների լավագույն մոտեցման որոշում
Դիտարկման ենթակա խնդիրներ՝ Առկա օրենքների փոփոխում թե՞ նորերի ընդունում Առկա իրավական շրջանակի հետազոտում և որոշում թե ինչպես լավագույնս հիմնել համապարփակ ռեժիմ Ո՞ր մոտեցումը կտա լավագույն արդյունքները Առկա իրավական շրջանակը շատ բարդ է՝ թերությունները հիմնական են Enter – New Registrations Amend – Anything about an existing registration except the term of the registration. Continue– Extend the term on a registration Discharge – Completely discharge a registration. To delete parties or items of collateral but leave the registration active, you must use the amend function. This function is free. Search – Please ensure when entering the debtor names that they are entered according to the requirements under the General Regulation – Sections 20 & 21. Names must be searched in the same manner as they are entered. You can search by individual or enterprise name, serial number of goods as defined under the General Regulation or the registration number of any of the registrations within a registration family. Administration functions include changing passwords, disabling users, viewing account statements, .
24
Առկա իրավական շրջանակ (32 օրենքներ պարունակում են հղումներ «անվտանգության շահին»)
1. Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրք ՀՕ-239 6. «Սննակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ՀՕ-51-Ն 11. «Ապրանքանիշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ՀՕ-59-Ն 16. «Նոտարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ՀՕ-274 21. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ՀՕ-195-Ն 26. «Անվտագնության շահերի տերերի ռեգիստրի վարման կարգի հաստատմբ մասին» Որոշում թիվ 351 2. «Սեփականության իրավունքի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ՀՕ-295 7. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ասին» Հայաստանի Հանրապետության օրենք ՀՕ-166-Ն 12. Հայաստանի Հանրապետության Հանքային օրենսգիրք ՀՕ-280-Ն 17. «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ՀՕ-334 22. «Ակտիվների անտվանգության և ակտիվներով ապահովված արժեղթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ՀՕ-96-Ն 27. «Նոտարական հաստատում չպահանջող մոդելային համաձայնագրերի հաստատման մասին» որոշում թիվ 1851-Ն 3. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ՀՕ-221 8. «Իրավաբանական անձանց գրանցման մասին» օրենք ՀՕ-169 13. «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ՀՕ-118 18. «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ՀՕ-176-Ն 23. «Ապահովված հիպոտեկային բոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ՀՕ-97-Ն 28. «Արժեթղթերի կենտրոնացված ռեգիստրի մասին թիվ 5/10 կարգի հաստատման մասին» որոշում թիվ 272-Ն 4. «Հանրային աճուրդների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ՀՕ-15-Ն 9. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ՀՕ-25 14. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ՀՕ-79 19. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ՀՕ-81-Ն 24. «Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից աճուրդների կարգի հաստատմբ մասին» որոշում թիվ 363 29. «Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի գրավադրման մասին» թիվ 142-Ն որոշման Հավելված 3 5. «Գրավատների և գրավատների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ՀՕ-43-Ն 10. «Բանկերի, վարկային կազմակերպությունների սնանկացման մասին» օրենք ՀՕ-262 15. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ՀՕ-246-Ն 20. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք ՀՕ-177-Ն 25. «Ապրանքանիշերի պետական ռեգիստրի վարման կարգի մասին» որոշում թիվ 1538-Ն «Օդանավերի պետական գրանցման կարգի հաստատման մասին» Կարգ թիվ 192-Ն
25
Առաջարկվող հաջորդ քայլեր
Որոշել բարեփոխումների լավագույն մոտեցումը (նոր օրենք թե՞ առկա օրենքների փոփոխում) Դիտարկել նոր իրավական դրույթները շահառուների հետ Վերջնականացնել և ընդունել ապահովված գործարքների ժամանակակից իրավական շրջանակ Հարմոնիզացնել նոր իրավական շրջանակը այլ օրենքների և գործընթացների հետ Ստեղծել և գործարկել «ծանուցումների» էլեկտրոնային ռեգիստր Բարձրացնել պետական և մասնավոր և շահառուների կարողությունները Enter – New Registrations Amend – Anything about an existing registration except the term of the registration. Continue– Extend the term on a registration Discharge – Completely discharge a registration. To delete parties or items of collateral but leave the registration active, you must use the amend function. This function is free. Search – Please ensure when entering the debtor names that they are entered according to the requirements under the General Regulation – Sections 20 & 21. Names must be searched in the same manner as they are entered. You can search by individual or enterprise name, serial number of goods as defined under the General Regulation or the registration number of any of the registrations within a registration family. Administration functions include changing passwords, disabling users, viewing account statements, .
26
Շնորհակալություն Ներկայացնող՝ Ջեյմի Բոուման, էսք.
Similar presentations
© 2025 SlidePlayer.com. Inc.
All rights reserved.