Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

Ուսումնական պլան Հայոց լեզվի, գրականության դասավանդող՝ Լիլիթ Մադոյան

Similar presentations


Presentation on theme: "Ուսումնական պլան Հայոց լեզվի, գրականության դասավանդող՝ Լիլիթ Մադոյան"— Presentation transcript:

1 Ուսումնական պլան Հայոց լեզվի, գրականության դասավանդող՝ Լիլիթ Մադոյան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց

2 Մայրենի Բլոգում պարտադիր է ունենալ հետևյալ բաժինները՝
Հայոց լեզու- այս բաժնում սովորողը տեղադրում է լեզվի գործնական, քերականական աշխատանքները՝ լինի տնային, թե դասարանային։ Գրականություն, խոսքի մշակույթ – այս բաժնում տեղադրվում է հանձնարարված գրական ստեղծագործությունները, դրանց վերլուծությունները, խոհ- պատումները, ինչպես նաև գրադարանում, տանը, այլուր ընթերցած գրքի մասին պատումները, տեսանյութ-ռադիոնյութերը։ Գրաբար- գրաբարի ուսուցումը կարող է լինել անհատական նախագծային սկզբունքով։ Այս բաժնում սովորողը տեղադրում է գրաբարյան տեքստերի ընթերցում-փոխադրությունները։ Սովորողը կարող է իր բլոգում ունենալ այլ բաժիններ՝ համաձայն իր նախասիրությունների, անհատական ուսուցման նախագծային աշխատանքների, օրինակ՝ Ստեղծագործում եմ բաժին և այլն։ Լեզվի ուսուցմանն ու խոսքի մշակմանն ուղղված յուրաքանչյուր անհատական նախագծային առաջարկ միայն կխրախուսվի ուսուցչի կողմից և համապատասխան ընթացք, զարգացում կտրվի։

3 Կանոնակարգ Դասերին ներկայանալ ճիշտ ժամանակին
Պահպանել կարգապահություն դասերի ընթացքում, ընդհանուր պարապմունքին, ընդմիջումներին Մաքուր պահել դասարանը, շրջակա միջավայրը, տարածքը Դասերին արտադիր է ներկայանալ աշխատանքային գործիքով՝ նեթբուք, նոթբուք, պլանշետով։

4 Սովորողի ուսումնական գործունեությունը կազմակերպվում է անհատական ուսումնական պլանով, որը սահմանված կարգով կազմվում է ուսումնական չորս շրջանների համար, այս ուսումնական պլանի հիման վրա։ Ուսումնական տարին սկսվում է 2017թ. օգոստոսի 30-ին, կազմված է չորս շրջանից՝ առաջին՝ 2017թ. օգոստոսի թ. հունվարի 8, երկրորդ՝ հունվարի 9-հունվարի 29, երրորդ՝ հունվարի 30-մայիսի 28, չորրորդ` մայիսի 29-հունիսի 15:

5 2018թ. հունվարի 9-ից 26-ը, մայիսի 29-ից հունիսի 8-ը կրթական ծրագիրը, սահմանված կարգով, կազմակերպվում է նախագծային ուսուցման ճամբարում: 2017թ. սեպտեմբերի 4-8-ը, նոյեմբերի 6-10-ը, 2018թ. ապրիլի 2-6-ը, մայիսի ը կրթական ծրագիրը կազմակերպվում է նախագծային ուսուցման ստուգատեսով։ 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը, 2017թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2018թ. հունվարի 7-ը, հունիսի18-ից օգոստոսի 29-ը սովորողին տրվում է արձակուրդ։ Այդ շրջաններում ուսուցումը, որպես լրացուցիչ կրթություն, կազմակերպվում է «Ուսումնական արձակուրդ» նախագծով:

6 Գնահատման մասին Կիրառվում են գնահատման տարբեր ձևեր, որոնք բերվում են 10 միավորանոց համակարգի: Ըստ ուսումնական շրջանների սովորողի ուսումնական գործունեության՝ սահմանված կարգով կատարվող գնահատման հիմքում դրվում են սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները (այդ թվում` բլոգավարություն, հետազոտական-ստեղծագործական աշխատանք, ուսումնա-հասարակական նախագծեր, ուսումնական ճամփորդություններ, հայրենագիտական արշավներ, ստեղծագործական ստուգատեսներին, հավաքներին, ցուցահանդեսներին, փառատոներին մասնակցություն, ինքնաստուգումներ, ընթացիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգումներ, հեռավար առաջադրանքների կատարում, ուսումնական կայքի աշխատանք, լրացուցիչ կրթություն),  կիսամյակային հաշվետվությունները:

7 Ուսումնական գործունեության ընթացքում սովորողն աշխատում է տեքստային խմբագրով, կարողանում  է ներկայացում կազմակարպել, ֆիլմ, ռադիոնյութ ստեղծել, կիրառում է որոնողական ծրագրեր, մոնտաժային ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզներ, դասընթացների ծրագրերով որոշված կիրառական այլ ծրագրեր, օգտվում է համացանցային տարածքներից՝ one drive, google drive, dropbox և այլ: Կարողանում է սեփական նյութերը համացանցում տարածել:  Կրթահամալիրի, դպրոցի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի ուսումնական աշխատանք է: Ծրագրի ամենօրյա 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքը` սահմանված կարգով և ծրագրով, սովորողի համար լրացուցիչ կրթական ծրագիր է: 

8 Շուրջտարյա նախագիծ․Լրագրողների ակումբ
Սիրելի՛ սովորողներ, ծանոթացեք Լրագրության ընրությամբ խմբի դասընթացներին, անելիքներին, աշխատակարգին առավել մանրամասն՝ անցնելով հղումները։ «Լրագրողների ակումբ» շուրջտարյա նախագիծ  Մեդիալրագրություն․ անհատական պլան

9 Շուրջտարյա ամսագրային նախագիծ
Շուրջտարյա ամսագրային նախագիծ Նրանք, ովքեր սիրում են ստեղծագործել, հետազոտական նյութեր, հոդվածներ գրել, թարգմանություններ կատարել, կարող են մասնակցել Գրաշխարհ ամսագրի նախագծային աշխատանքներին։ Ամսագրի նախագծին ծանոթացի՛ր այստեղ՝ «Գրաշխարհ» էլեկտրոնային ամսագիր․ շուրջտարյա նախագիծ։

10 Լրատվական ռադիո․շուրջտարյա նախագիծ
Նախագիծը նոր զարգացումներով կշարունակվի այս տարի։ «Լրատվական ռադիո․|FM » շուրջտարյա ռադիոնախագիծ

11 Սեպտեմբերյան առաջադրանքների մասին
Սեպտեմբերյան առաջադրանքների մասին Սեպտեմբեր ամսվա առաջադրանքները (տնային և դասարանային) սովորողները կկատարեն համապատասխան բաժնում տեղադրված նյութերի հիման վրա։ Կլինեն գրական, լեզվական-քերականական, գրաբարյան տարաբնույթ առաջադրանքներ։ Կլինեն ուսումնական ճամփորդություններ, հանդիպում- սեմինարներ, քաղաքային,պուրակային թափառում- ընթերցումներ, այլ նախագծեր։

12 Տնային աշխատանք Առաջիկա հանգստյան օրերին՝ սեպտեմբերի 2-4-ը, որպես տնային առաջադրանք, բլոգում ձևավորում եք վերը նշված բաժինները մայրենիի համար, ովքեր դեռ չեն բացել, և գրում եք ստեղծագործական աշխատանք-ուսումնասիրություն՝ «Իմ դպրոցի ճամփան» վերնագրով։ Պատմի՛ր Ինչպիսի՞ն է տնից դպրոց ճանապարհը Քարտեզագրի՛ր՝ օգտվելով ցանցային ռեսուրսներից Տեսանյութ-հոլովակով ցույց տուր, նկարագրի՛ր Ի՞նչ նոր գաղափարներ, նախագծեր ունես նոր ուսումնական տարվա համար, որ կցանկանաս իրագործել։ Ի՞նչ նպատակով։

13 Ուսումնական տարվա մեկնարկ
Քեզ նոր ու հետաքրքիր նախաձեռնությունների, նախագծերի ու արդյունավետ ուսուցման տարի եմ մաղթում, սիրելի՛ սովորող։ Շնորհավոր սեպտեմբերի 1


Download ppt "Ուսումնական պլան Հայոց լեզվի, գրականության դասավանդող՝ Լիլիթ Մադոյան"

Similar presentations


Ads by Google