Presentation is loading. Please wait.

Presentation is loading. Please wait.

Ապահովված գործարքների և գրավի ռեգիստրի հայեցակարգը

Similar presentations


Presentation on theme: "Ապահովված գործարքների և գրավի ռեգիստրի հայեցակարգը"— Presentation transcript:

1 Ապահովված գործարքների և գրավի ռեգիստրի հայեցակարգը
Բրետ Կոլեման և Էվերետ Վոլերս Ապրիլի 3, 2015թ.

2 Շնորհանդեսի բովանդակությունը
Ապահովված գործարքների արդի բարեփոխումների կարիքն ու հետևանքները, Ապահովված գործարքների իրավական դաշտը, Ռեգիստրների տեսակներն ու լավագույն փորձը, Նշյալ ոլորտում Հայաստանի նոր օրենքների համառոտ վերլուծություն:

3 Ինչու՞մն է խնդիրը Մասնավոր ընկերությունների (հատկապես ՓՄՁ-ների) համար վարկերը հասանելի չեն, Բանկերը չեն ցանկանում վարկեր տրամադրել կամ մեծ ռիսկի պատճառով տրամադրում են բարձր տոկոսադրույքներով, Ռիսկը պայմանավորված է վարկի անբավարար ապահովվածությամբ. - ՓՄՁ-ները սովորաբար չունեն անհրաժեշտ գրավադրվող անշարժ գույք, - Շարժական գույքը որպես գրավ չի ընդունվում:

4 Ֆինանսների հասանելիության ցուցանիշներ (ՀԲ Ձեռնարկությունների հարցման արդյունքներ)

5 Խնդիրների դասակարգում 2008 և 2013

6 ԳՐԱՎԻ ՊԱԿԱՍ Ընկերությունների կապիտալ Ֆինանսական հաստատությունների կողմից ընդունելի գրավ Անհամապատասխանություն ընկերությունների սեփական գույքի և պահանջվորղ գրավի միջև Impact of moveable collateral There is an expanding evidence base on the importance of collateral in credit markets, including recent work on impact of collateral reforms in developing countries. In many instances the research analyzes the overall importance of secured lending and does not distinguish between fixed and moveable collateral. A few studies, however, do look at the impact of moveable collateral on lending markets. Impact findings both from studies focused solely on moveable assets, and from those analyzing moveable and fixed collateral: Clear Priority – “Debt Enforcement Around the World”, Djankov, Hart, McLiesh and Schleifer. Journal of Political Economy, 2008. Industrial Countries - Chaves, Rodrigo, Nuria de la Pena and Heywood Fleisig, “Secured Transactions Reform: Early Results from Romania.” CEAL Issues Brief, Center for Economic Analysis of Law, September 2004. Source: World Bank Enterprise Surveys

7 Խնդրի էությունը Բարձր ռիսկի պատճառով բանկերը ՓՄՁ-ներին չեն վարկավորում որպես գրավ տրվող շարժական գույքի դիմաց, Բարձր ռիսկը պայմանավորված է. - Այլ պարտատերերի պահանջների դիմաց առաջնահերթության երաշխիքի բացակայությամբ, - Գրավի իրացման գործընթացի երկարատևությամբ և ցածր հուսալիությամբ:

8 Ո՞րն է լուծումը 1. Ընդունել նոր օրենսդրություն, որը.
Կապահովի շարժական գույքի օգտագործումը որպես գրավ, Կտարածվի գրավով ապահովված բոլոր տեսակի իրավունքների վրա Կտարածվի շարժական գույքի բոլոր տեսակների վրա՝ նյութական/ոչ նյութական, առկա/ապագայում առաջացող, անշարժ գույքին ամրակցված և այլն: 2. Ստեղծել արդյունավաետ գործող շարժական գույքի/գրավի գրանցամատյան, որը կլինի ճշգրիտ, թափանցիկ և ծախսարդյունավետ:

9 Որտե՞ղ է կիրառվում? Տարբեր մեծության երկրներում, օրինակ՝ Չինաստանում (1.7 միլիարդ մարդ) կամ Մարշալյան կղզիներում ( մարդ): Առաջատար տնտեսություններում օրինակ՝ ԱՄՆ-ում և Կանադայում, և ներքին հակասություններից տուժող երկրներում, օրինակ՝ Աֆղանստանում Բարեփոխումների տեսանկյունից առաջատար երկրներ. - Արևելյան Ասիա – Չինաստան, Վիետնամ, Կամբոջա, Լաոս, Սինգապուր - Խաղաղ օվկիանոսի ավազանի երկրներ – Նոր Զելանդիա, Ավստրալի և փոքր կղզի պետությունները - Լատինական Ամերիկա – Մեքսիկա, Հոնդուրաս, Գվաթեմալա և այլն - Կենտրոնական Եվրոպա– գրեթե բոլոր երկրները, ընդ որում առաջինը Ռումինիան և Ալբանիան էին - Միջին Արևելք – Աֆղանստան, Պաղեստին և մի շարք այլ երկրներ - Աֆրիկա – Գանա, Լիբերիա, և մի շարք այլ երկրներ

10 ՄՖԿ-ի վերջին ուսումնասիրությունը ապահովված գործարքների ազդեցության մասին
Ցուցանիշ Արդյունք Ֆինանսների հասանելիություն 8 տոկոսային կետ Վարկերի հասանելիություն 7 տոկոսային կետ Բանկերի կողմից ֆինանսավորվող շրջանառու միջոցների մասնաբաժին, % 10 տոկոսային կետ Տոկոսադրույք 3 տոկոսային կետ Վարկի մարման ժամկետ 6 ամիս Ուսումնասիրությունում նաև նշվում է, որ շարժական գույքով ապահովված գործարքների մասին օրենքի և շարժական գույքի ռեգիստրների կիրառման արդյունքում ֆինանսների հասանելիության աճը ավելի մեծ է փոքր ընկերությունների դեպքում:

11 ապահովված գործարքների Հուսալի համակարգի առավելությունները
BENEFITS OF A SOLID SECURED TRANSACTIONS ՎԱՐԿԵՐԻ ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՃ ՎԱՐԿԱՅԻՆ ԾԱԽՍԻ ԿՐՃԱՏՈՒՄ IՎԱՐԿԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱ Ն ԱՃ, ՎԱՐԿԱՅԻՆ ՌԻՍԿԻ ԿՐՃԱՏՈՒՄ - Թերսպասարկվող ՓՄՁ-ներ և կին գործարարներ - Նպաստում է ռիսկերի խելամիտ կառավարմանը - - Ավելի մատչելի տոկոսադրույքՆեր - Ոչ ֆորմալից անցում դեպի ֆորմալ ֆինանսավորում Գործարարների ծախսերի կրճատում Վարկային ռիսկի դիվեռսիֆիկացում. անշարժ և շարժական գույք - Վարկային պորտֆելի ռիսկի դիվերսիֆիկացում - Արդյունաբերության զարգացում (ֆակտորինգ և լիզինգ) - Ոչ բանկային ֆինանսական կազմակերպութ.

12 ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Ի՞նչ է նախատեսում ապահովված գործարքների բարեփոխմանը միտված օրենսդրությունը, - Ապահովված իրավունքի ստեղծում, - Առաջնահերթության սկզբունքներ/կարգ, Գրանցում և գրանցամատյան, Կիրարկում: ՀՀ գործող օրենսդրության տարբերությունները

13 Ապահովված իրավունքի առաջացում
Ապահովված իրավունքը դա շարժական գույքի նկատմամբ իրավունք է, որն ապահովում է պարտավորության կատարումը, Կողմերը կնքում են ապահովված գործարքի պայմանագիր, Գրավոր համաձայնություն – տեղեկատվության ցանկացած նյութական կրիչ (օրինակ՝ էլեկտրոնային եղանակով նամակագրություն), Կողմերն ինքնուրույն սահմանում են պայմանագրի պայմանները առանց ավելորդ վարչարարության, Պարտավորցենում է կողմերին հաձայանությունն ուժի մեջ մտնելու պահից – գրանցում չի պահանջվում:

14 Ապահովված իրավունքը կարող է.
Երաշխավորել մեկ կամ մի քանի պարտավորությունների կատարումը, որոնք կարող են. նկարագրվել հատուկ կամ ընդհանուր տեսքով, կրել դրամական կամ ոչ դրամական բնույթ, առաջանալ նախկինում, ներկայում կամ ապագայում կամ որպես վարկային գիծ:

15 Գրավի նկարագրությունը
Նկարագրությունը կարող է կրել հատուկ կամ ընդհանուր բնույթ, Պետք է բավարար ներկայացվի գրավի առարկան, «Բոլոր սարքավորումներ» կամ «ամբողջ շարժական գույք» ձևակերպումները բավարար նկարագրություն են:

16 Հայաստանի օրենսդրության տարբերությունները
Ապահովված իրավունքի առարկա հանդիսացող պարտավորությունների ստեղծման պայմանները և շրջանակը մանրամասնեցված չեն, Թեև նոր քաղաքացիական օրենսգրքի 14 գլխի 1 մասով նախատեսվում է, որ գրավը կարող է նկարագրվել ինչես հատուկ, այնպես էլ ընդհանուր եղանակով, հնարավորության դեպքում անհրաժեշտ է հատուկ նկարագրություն:

17 Իրավունքի տեսակները Շարժական գույքի գրավադրում/հիփոթեքային գրավ,
Վաճառք սեփականության իրավունքի պահպանմամբ, Մասնաբաժիններով վաճառողի գույքի վերադարձի իրավունք՝ պարտավորությունները խախտելու դեպքում, Ֆինանսական վարձակալություն, Վաճառք բեռնագրային հիմքերով՝ «քընսայնմընթ», Շարժական գույքի նկատմամբ ցանկացած այլ իրավունք, որն ապահովում է ցանկացած տեսակի պարտավորության կատարումը:

18 Հայաստանի օրենսդրության տարբերությունները
ՔՕ-ում գրավն առանձնացված է ապահովված իրավունքից, Ապահովված իրավունքի կամ գրանցման մասին դրույթները չեն ներառում այլ տեսակի իրավունքները, մասնավորապես վաճառողի՝ առանց սեփականության իրավունքի փոխանցման օտարվող գույքի նկատմամբ իրավունքը, մասնաբաժիններով վաճառողի գույքի վերադարձի իրավունքը պարտավորությունները չկատարելու դեպքում, ֆինանսական վարձատուի իրավունքը և այլն:

19 Շարժական գույքի տեսակներ
Սարքավորումներ, Պաշարներ և հումք, Դրամական հոսքեր (դեբիտորական պարտքեր և ապահովված վաճառքի գծով պայմանագրեր), Ոչ նյութական ակտիվներ և փաստաթղթեր (օրինակ` արժեթղթեր, մուտքեր պահեստ, գործիքներ, պայմանագրային իրավունքներ, մտավոր սեփականություն և այլն), Մշակաբույսեր և կենդանիներ, Անշարժ գույքին ամրակցված շարժական գույք, Սպառողական ապրանքներ, Կանխիկ դրամ և դեպոզիտային հաշիվներ, Օգտակար հանածոներ և հողից առանձնացվող փայտ

20 Առաջնահերթության սկզբունք
Ընդհանուր սկզբունքն է՝ առաջնահերթությունը որոշվում է ապահովված իրավունքի թափանցիկության ապահովման պահով` «վերջնական»: Բացառություններ և հատուկ կանոններ. - Սպառողական վարկ, Ստացվող եկամուտ (ժամանակավոր), Սովորական գործունեությամբ պայմանավորված գնումններ, - Պահման, ամրացումների, միացումների և տարատեսակ ապրանքների նկատմամբ իրավունքի գծով կանոններ:

21 Հայաստանի օրենսդրության տարբերությունները
Նոր ՔՕ-ի 14.1 գլխում իրավունքի առաջնահերթությունը որոշվում է միայն ըստ գրանցման ժամանակի, ընդ որում թափանցիկության ապահովման այլ միջոցներ, օրինակ՝ գրավի հանձնում ապահովված պարտատիրոջ սեփականության կամ հսկողության տակ, չի նախատեսվում: Նոր ՔՕ-ի 14.1 գլխում չեն սահմանված բացառություններ կամ հատուկ կանոններ պահման, անշարժ գույքին ամրակցված շարժական գույքի, միացումների կամ տարատեսակ ապրանքների գծով իրավունքի վերաբերյալ:

22 Հայաստանի օրենսդրության տարբերությունները (շարունակություն)
Առավել կարևոր տարբերությունը «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածում է, որը սահմանում է, որ. Ապահովված իրավունքի առարկա հանդիսացող գույքը գնելու դեպքում ապահովված իրավունքը գնորդի նկատմամբ չի տարածվում; Նպատակն է ազատել վաճառողի (պարտապանի) սովորական գործունեության ընթացքում օտարվող գույքի գնորդին ապահովված իրավունքի պարտավորությունից; «Սովորական գործունեության ընթացքում» հասկացության բացակայությունը լուրջ բացթողում է, որի պատճառով ապահովված իրավունքը գործում է միայն հատուցման դիմաց գույք ձեռք բերողի նկատմամբ:

23 Առաջնահերթությունը որոշվում է ըստ հետևյալ հերթականության
Գրավի գնորդներ, Չապահովված պարտատերեր, Այլ ապահովված պարտատերեր, Սարքավորումների վարձատու անձիք, Այլ իրավունքներ ունեցող անձիք (կառավարություն, դատական որոշմամբ գրավի պահում և այլն), Լուծարային կառավարիչ:

24 ՓՄՁ-ների և գյուղատնտեսության ֆինանսավորման խթանման համար առաջնահերթության հատուկ պայմաններ
Սպառողական վարկի (ձեռք բերում) նկատմամբ ապահովված իրավունքը առաջնահերթ է շարժական գույքի ապահովված իրավունքի նկատմամբ և թույլ է տալիս գործարարին որևէ գույք գնելու համար օգտվել լրացուցիչ ֆինանսավման հնարավորությունից: Աճող և հետագայում սպասվող մշակաբույսերի նկատմամբ ապահովված իրավունքը առաջնահերթ է հողի ապահովված իրավունքի նկատմամբ: Մշակաբույսերի կամ կենդանիների աճեցման ինքնարժեքի ապահովված իրավունքն առաջնահերթ է մշակաբույսերի կամ կենդանիների ընդհանուր ապահովված իրավունքի նկատմամբ:

25 Հայաստանի օրենսդրության տարբերությունները
Նոր ՔՕ-ի 14.1 գլխում սահմանված սպառողական վարկի հատուկ կարգի համաձայն առաջնային իրավունքների նկատմամբ առաջնահերթություն ձեռք բերելու համար պարտատերը կարող է գրանցել ծանուցում: Նոր օրենքում մշակաբույսերի կամ կենդանիների նկատմամբ ապահովված իրավունքի առաջնահերթության հատուկ ընթացակարգ չի սահմանված:

26 Գրանցում և գրանցամատյան
Ապահովված պարտատերը գրանցում է միայն ծանուցումը, այլ ոչ թե ապահովության պայմանագիրը: Ծանուցումը ընդամենը նվազագույն տեղեկություն է պարունակում՝ տեղեկացնելու համար շարժական գույքի նկատմամբ երրորդ կողմի ապահովված իրավունքի առկայության մասին, ընդ որում ներկայացվում են միայն պարտապանը, ապահոված իրավունքը և գրավը: Որևէ հատուկ ընթացակարգ չի նախատեսված– ծանուցումը իրավունք չի առաջացնում, այլ միայն տեղեկացնում է իրավունքի մասին:

27 Ռեգիստրի նպատակը Ծանուցում ապահովված պարտատիրոջ իրավունքի մասին:
Սահմանել գրանցման պահին ապահովված պարտատիրոջ առաջնահերթությունը: Ոչ մի այլ նպատակ (չի սահմանվում պայմանագրի գործողության ժամկետը, գրավի արժեքը կամ որևէ այլ փաստ):

28 Գրանցման հիմնական սկզբունքները
Ծանուցումների գրանցում, Խմբավորում ըստ շարժական գույքի և իրավական շահերի տեսակների, Կենտրոնացում ըստ աշխարհագրական և կառուցվածքային սկզբունքների, Համապատասխանություն լավագույն միջազգային փորձին, Էլեկտրոնային առցանց համակարգ:

29 Ռեգիստրի ստեղծման միջազգային լավագույն փորձ
Ճշգրտություն – ներկայացվող տեղեկատվության հստակ արտացոլում, Արագություն – գրանցման և որոնման արագություն, Հասանելիություն – ցանկացած պահին, ցանկացած տեղում, Ծախսարդյունավետություն – տուրքերից հասույթը ծածկում է գործարքի ծախսը, այն չի հանդիսանում պետական բյուջեի եկամտի աղբյուր, Պարզություն – սխալի վտանգի կրճատում և կիրառման խրախուսում, Սահմանափակվում է գրանցման նպատակներով – ծանուցում և առաջնահերթության սահմանում, Կանոնների վրա հիմնված որոշումների կայացում– գրանցման և որոնման գործընթացները կախված չեն վարչարարական կամայականություններից:

30 Գրանցամատյանի տեսակը Էլեկտրոնային ռեգիստր – լավագույն տարբերակ,
Հասանելի է բոլորի համար համացանցի միջոցով; Ինքնաշխատ մուտքագրում կամ մերժում, Հուսալի, ամբողջությամբ ինքնաշխատ որոնման գործընթաց, Գրանցման համար չեն պահանջվում ավելորդ ձևակերպումներ, Բոլոր ծանուցումների միասնական մշակում, Տուրքի վճարման ինքնաշխատ համակարգ, Պաշտպանված է չարտոնված մուտքից և կոռուպցիայից:

31 Ծանուցման գրանցում Ապահովված անձը գրանցում է միայն ծանուցումը, այլ ոչ թե ապահովված իրավունքի մասին պայմանագիրը: Արդյունավետ լինելու համար ծանուցումը պետք է ներառի. - Պարտապանի անունը կամ անձի նույնականացման համարը ինդեքսավորման և որոնման համար, - Ապահովված անձի անունը և հասցեն, - Գրավի նկարագրությունը – ընդհանուր կամ հատուկ, - Տևողությունը, օրենքով սահմանված չլինելու դեպքում Որևէ հատուկ ընթացակարգ չի նախատեսված– ծանուցումը իրավունք չի առաջացնում, այլ միայն հայտարարում է իրավունքի մասին:

32 Հայաստանի օրենսդրության տարբերությունները
Չի սահմանափակում պարտապանի տարբերակումը մեկ չափանիշով, Նախատեսում է գրավի հատուկ նկարագրություն, Պահանջում է կից փաստաթղթեր, Պահաջում է մեծ ծավալի տեղեկատվություն, օրինակ՝ ծավալուն տեղեկություն ապահոված պարտատիրոջ, գրավի նկատմամբ իրավունքի իրավական տեսակի մասին և այլն, Հայտ ներկայացնողի էլեկտրոնային ստորագրություն, Նախատեսում է էլեկտրոնային եղանակով տվյալների փոխանցում այլ ռեգիստրներից, որոնք ծանուցումների ռեգիստրներ չեն և դրանց տվյալները կարող են անհամադրելի լինել:

33 Գրանցամատյանի առանձնահատկությունները
Էլեկտրոնային ռեգիստր – լավագույն տարբերակ, Հասանելի է բոլորի համար համացանցի միջոցով, Ապահովում է ինքնաշխատ մուտքագրում կամ մերժում, Ապահովում է հուսալի, ամբողջությամբ ինքնաշխատ որոնման գործընթաց, Գրանցման համար չեն պահանջվում ավելորդ ձևակերպումներ, Ապահովում է բոլոր ծանուցումների միասնական մշակում, Ենթադրում է տուրքի վճարման ինքնաշխատ համակարգ, Պաշտպանված է չարտոնված մուտքից և կոռուպցիայից:

34 Կիրարկում Ապահովված պարտատերը սեփականության ուղղակի իրավունք ունի գրավի նկատմամբ, Ինքնօգնություն կամ արագացված կարգով ընդունված դատարանի որոշում, Ապահովված պարտատերը կարող է օտարել գրավը ողջամիտ առևտրային եղանակով, Ստացված եկամուտների բաշխում ըստ առաջնահերթության՝ կիրառելի է լուծարման և նախալուծարման կիրարկման գործընթացներում, Ապահովված պարտատերն ունի ֆիդուցիար պարտականություններ պարտապանի և այլ հայցվորների նկատմամբ:

35 Հայաստանի օրենսդրության տարբերությունները
«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքը և նոր ՔՕ-ի 14.1 գլուխը չեն սահմանում ապահովված իրավունքների կիրարկման ընթացակարգը, ՔՕ-ի 70-րդ հոդվածում ներկայացվում է պարտատերերի պահանջների բավարարման հերթականությունն անձի լուծարման դեպքում. - Առաջին հերթին բավարարվում են գրավով ապահովված պարտավորությունները, սակայն ապահովված իրավունքների մասին չի նշվում, - Արդյունքում ապահովված իրավունքի հիման վրա պահանջը կարող է հայտնվել 5-րդ խմբում՝ «այլ պարտատերերի» պահանջներ, - Ապահովված իրավունքների գրանցման հերթականության վրա հիմնված առաջնահերթությունը սահմանափակվում է ոչ լուծարային գործընթացով:

36 Գրանցամատյանի աշխատանքի առցանց ցուցադրում
Հետաքրքրվողները համաժողովի եզրափակիչ նիստից հետո կարող են մասնակցել գործող գրանցամատյանի աշխատանքի առցանց եղանակով ներկայացմանը:


Download ppt "Ապահովված գործարքների և գրավի ռեգիստրի հայեցակարգը"

Similar presentations


Ads by Google